«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունը
Քաղաքական
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի օգոստոսի 4-ի նիստում պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին՝ պնդելով, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն։
««Հայաստան» դաշինքի իմ գործընկերները վախ ունեն, որ ես այստեղից բարձրանամ այնտեղ»,- ասել է Կոնջորյանը՝ մատնանշելով ելույթի և ԱԺ նախագահի տեղակալի ամբիոնները։ «Ինչի՞ց եք վախենում։ Հինգ տարի է՝ ինձանից խուսափում եք»,- հավելել է նա։
Կոնջորյանը նաև անդրադարձել է իր կնոջ՝ «ՀայՓոստ» ընկերությունում գործունեության արդյունավետության վերաբերյալ հնչող գնահատականներին։ Նրա խոսքով՝ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են ընկերության ֆինանսական արդյունքների էական բարելավման մասին։
«Ըստ հրապարակված տվյալների՝ իմ կնոջ ղեկավարության ընթացքում «ՀայՓոստը» պետությանը վճարել է 1 միլիարդ դրամի դիվիդենտ։ Բացի այդ, 2024-2025 թվականներին ընկերության ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով»,- նշել է նա։
Կոնջորյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են կառավարման արդյունավետության մասին։
«Երբ խոսում եք «ՀայՓոստի» կառավարման արդյունավետությունից, հենց այս թվերն են դրա լավագույն գնահատականը՝ 1 միլիարդ դրամի դիվիդենտ և մոտ 900 միլիոն դրամի ֆինանսական արդյունքի բարելավում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան