ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համար, գրում է Independent-ը։
Ներկայումս միգրանտ երեխաները, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանել առանց ծնողների կամ խնամակալների, պահվում են երկրի ավելի քան 150 ապաստարաններում: Կառավարությունն առաջարկում է ստեղծել ընդարձակ ապաստարան, որը կարող է տեղավորել մինչև երեք հազար անչափահաս:
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ կենտրոնը շրջապատված կլինի 2,4 մետր բարձրությամբ ցանկապատով: Մինչև ութ երեխա կտեղավորվի մեկ սենյակում՝ զուգարանով, ցնցուղով և լվացարանով:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել