Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրա
Քաղաքական
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը մտադիր է շարունակել ճնշում գործադրել նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ օգտագործելով հակակոռուպցիոն կառույցների հնարավորությունները, գրում է «Страна.ua»-ն։
Պարբերականի պնդմամբ՝ Ֆեդորովին աջակցող ուժերը որպես ճնշման գործիք կարող են օգտագործել Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն (ՆԱԲՈւ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (ՍԱՊ)։ Նպատակը Զելենսկուն զիջումների, մասնավորապես՝ ընտրություններ հայտարարելու մղելն է։ Ըստ աղբյուրի՝ հակակոռուպցիոն հետաքննությունների թիրախում կարող են հայտնվել նաև նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Ֆեդորովը հայտարարել էր երկրում կառավարման ճգնաժամի մասին և հանդես եկել ընտրություններ անցկացնելու օգտին։ Նրա խոսքով՝ հասարակությունը չի կարող անվերջ ապրել՝ չհասկանալով, թե ինչու են իշխանությունները որոշումներ ընդունում կամ ինչու են որոշ բարեփոխումներ առաջ շարժվում, իսկ մյուսները՝ արգելակվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել