Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինան
Հասարակություն
Վայրի կենդանիների մսի աղով մշակումը, ապխտումը, չորացումը կամ մարինացումը չեն ոչնչացնում վտանգավոր մակաբույծների թրթուրները։ Այս մասին զգուշացրել է թերապևտ-գաստրոէնտերոլոգ Արտյոմ Մացոլան։
Բժշկի խոսքով՝ վայրի կենդանիների միսը կարող է տրիխինելոզի, բրուցելոզի, էխինոկոկոզի և սալմոնելոզի աղբյուր լինել։ Այդ պատճառով այն պետք է անպայման անցնի անասնաբուժական ստուգում, հատկապես եթե միսը որսից է կամ ձեռք է բերվել ոչ պաշտոնական աղբյուրից։
Մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել վայրի կենդանիների հում մսից պատրաստված կարպաչոյից և ստրոգանինայից։ Նրա խոսքով՝ մակաբույծներն ու վտանգավոր բակտերիաները ոչնչացնելու համար անհրաժեշտ է միսը բարձր ջերմաստիճանում մանրակրկիտ ջերմային մշակման ենթարկել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել