Միացյալ Նահանգները աֆրիկյան երկու երկրի հետ համաձայնության է եկել՝ արտաքսելու այնտեղ միգրանտներին
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմն ընդլայնում է իր արշավը՝ գտնելու երկրներ, որոնք պատրաստ են ընդունել արտաքսված միգրանտներին, ովքեր իրենց քաղաքացիները չեն: CBS News-ի ձեռք բերված ներքին փաստաթղթերի համաձայն՝ վերջերս Հոնդուրասի և Ուգանդայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտաքսման մասին:
Ուգանդան համաձայնել է ընդունել աֆրիկյան այլ երկրներից ԱՄՆ-ից արտաքսված մարդկանց, քանի դեռ նրանք չունեն քրեական պատմություն: Հոնդուրասը, իր հերթին, համաձայնել է երկու տարվա ընթացքում ընդունել Լատինական Ամերիկայի իսպանախոս երկրներից երեխաներով մի քանի հարյուր ընտանիք՝ քվոտան մեծացնելու հնարավորությամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել