ԱՄՆ-ը թաքցրել է Մերձավոր Արևելքում մատակարարման հիմնական բազայի ոչնչացումը
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրապարակավ չի բացահայտել այն փաստը, որ Իրանը ոչնչացրել է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման հիմնական բազան: Այս մասին հայտնում է MS NOW-ը։
Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը ստիպված են եղել տարհանել անձնակազմը և մատակարարման գործողությունները տեղափոխել Դիեգո Գարսիա կղզու բրիտանական ռազմածովային բազա՝ Պարսից ծոցից 2200 մղոն հեռավորության վրա։
Մինչ այս ամերիկյան The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ իրանական զինված ուժերի հարվածները Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին ԱՄՆ-ին 13 միլիարդ դոլարի վնաս են հասցրել։
Պարբերականի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ Թեհրանն ավելի քան 2 հազար հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված է հասցրել ԱՄՆ ռազմակայաններին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն