ԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի
Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովը օգոստոսի 21-ին՝ ժամը 18։30-ից 20։00-ը, ևս մեկ լրացուցիչ նիստ կանցկացնի։ Որոշումը կայացվել է նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի առաջարկով։
Առաջարկին կողմ է քվեարկել 57 պատգամավոր, 25-ը՝ ձեռնպահ։
Այս պահին խորհրդարանը քննարկում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահներն արդեն ընտրվել են։ Չեն ընտրվել այն հանձնաժողովների նախագահները, որոնց թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն