Զելենսկու՝ Patriot հրթիռներ գնելու մասին հայտարարությունը ծաղրել են համացանցում
Քաղաքական
X սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր արձագանքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է արևմտյան գործընկերներից գնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբանություններում օգտատերերից ոմանք կասկածի տակ են դրել, թե ինչ միջոցներով է Ուկրաինան պատրաստվում իրականացնել գնումները։ «Պատրա՞ստ եք դրանք գնել այն գումարով, որը ձեզ են տվել։ Սա ի՞նչ անհեթեթություն է»,- գրել է օգտատերերից մեկը։
Զելենսկու հայտարարությունը հնչել է Ուկրաինայի տարածքին հասցված ռուսական նոր հարվածների ֆոնին։ Կիևը բազմիցս դիմել է արևմտյան գործընկերներին՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ տրամադրելու խնդրանքով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն