ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ սահմանել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»
ԱՄՆ
Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի նկատմամբ սահմանել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ նշելով, որ նոր սահմանափակումների մանրամասները կներկայացվեն երկուշաբթի, հայտնում է Reuters-ը։
Բեսենթի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ աննախադեպ «տնտեսական պատերազմ և մեկուսացում» սկսելու սպառնալիքը։ Թրամփը նաև զգուշացրել է, որ Իրանի տնտեսությանը ցանկացած տեսակի աջակցություն տրամադրող երկրները կարող են բախվել «հսկայական տնտեսական հետևանքների»։
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Վաշինգտոնի ծրագրերը՝ պատժամիջոցներն անվանելով «տնտեսական ահաբեկչություն»։ Չինաստանը ևս հայտարարել է, որ պատժամիջոցներն ու ճնշումը չեն նպաստում խնդրի լուծմանը՝ կողմերին կոչ անելով հարցը կարգավորել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն