«Անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը»․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ՔՊ-ն «քաղաքական սաբոտաժի» միջոցով ձգձգում է Ազգային ժողովի աշխատանքները։
Նրա խոսքով՝ օգոստոսի 2-ից արդեն 16-րդ նիստն է, սակայն խորհրդարանը դեռ չի անցել երկրի համար կարևոր քաղաքական հարցերի քննարկմանը։ Ղազարյանը նշել է, որ հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացի ձգձգումը որևէ էական ազդեցություն չունի ԱԺ հետագա աշխատանքի վրա։
Նա նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան չներկայանալու հանգամանքը՝ ընդգծելով, որ կառավարությունը պետք է գա ԱԺ, իսկ խորհրդարանը պետք է իրականացնի կառավարության նկատմամբ վերահսկողություն։
«Ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը․ դուք ինչի՞ չեք ուզում, որ այդ մարդը գա այստեղ, չեմ հասկանում»,- ասել է Ղազարյանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն