Քենիան ներողություն է խնդրել Ռուսաստանից
Քաղաքական
Մոսկվայի դատարանը Քենիայի քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ Տրոիցկում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշահամալիրի «Հավերժական կրակը» ձնագնդով հանգցնելու համար։ Այս մասին, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, գրում է Lenta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Տղամարդը ձնագունդ է նետել «Հավերժական կրակի» վրա՝ հանգցնելով այն։ Նա ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար, իսկ նրա կինը բարեգործական նվիրատվություն է կատարել հուշահամալիրի պահպանման նպատակով։
Քենիայի դեսպանատունը Մոսկվայի իշխանություններին պաշտոնական նամակ է ուղարկել՝ ներողություն խնդրելով իր քաղաքացու արարքի համար։ Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նախնական կալանքի տակ անցկացրած ժամանակը հաշվի առնելու դեպքում նա կարող է մի քանի ամսից ազատ արձակվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն