Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Իրավունք
Ճամբարակում զինծառայողներին վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ տանող ճանապարհին բեռնատարը վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների։ Վթարի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել էր։
Մյուս զինծառայողները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։ ՊՆ-ի տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ երեք զինծառայող արդեն հետազոտվել է և բժշկական միջամտության կարիք չունի։
Դեպքի հանգամանքները քննության շրջանակում պարզվում են։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն