Ուկրաինական հետախուզությունը պնդում է՝ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թվում հարյուրավոր ԱԹՍ օպերատորներ կան
Քաղաքական
Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորախմբի կազմում ընդգրկված է շուրջ 400 անօդաչու թռչող սարքերի օպերատոր, որոնք կարող են ներգրավվել նաև Ուկրաինայի տարածքում թիրախների հետախուզման և հարվածների իրականացման գործում։ Այս մասին CNN-ին հայտնել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում գտնվում է շուրջ 8,5 հազար հյուսիսկորեացի զինծառայող, որոնց մեծ մասը տեղակայված է Կուրսկի մարզում։ Նրանց թվում, ըստ Սկիբիցկու, կան նաև մոտ հազար ինժեներներ և ականազերծողներ։ Կիևը պնդում է, որ հյուսիսկորեական ստորաբաժանումները հիմնականում գործելու են Ռուսաստանի տարածքում՝ թիկունքային դիրքերում՝ այդպիսով ազատելով ռուսական ուժերի մի մասին Ուկրաինայում մարտական գործողությունների համար։
CNN-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հետախուզությունը նաև ենթադրում է, որ սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման ժամանակ Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեայից մինչև 50 հազար լրացուցիչ զինծառայող խնդրել։ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, սակայն ավելի վաղ հերքել է տասնյակ հազարավոր նոր զինվորների հնարավոր ուղարկման մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով անհիմն։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն