ԱՄՆ-ում քննարկում են նոր ավիակիրը Դոնալդ Թրամփի անունով կոչելու հնարավորությունը
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարությունը քննարկում է կառուցվող նոր ավիակիրը նախագահ Դոնալդ Թրամփի անունով կոչելու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի, հայտնում է NBC News-ը։
Նավն ի սկզբանե նախատեսվում էր անվանակոչել ամերիկյան նավատորմի հայտնի նավաստի Դորիս Միլլերի պատվին։ Նա Փերլ Հարբորի վրա ճապոնական հարձակման ժամանակ մասնակցել է պաշտպանությանը և օգնել վիրավոր զինծառայողներին։ Միլլերը դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին սևամորթ նավաստին, որն արժանացել է «Ռազմածովային խաչ» բարձր պարգևին։
NBC-ի աղբյուրների համաձայն՝ ավիակրի անվանափոխության հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս։ Նավերին անուններ շնորհելու իրավասությունը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարին, սակայն ավիակիրների դեպքում որոշումների կայացման գործընթացում ակտիվ դեր ունի նաև պաշտպանության նախարարը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն