ԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբ
Իրավունք
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի ծառայության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ. Մուրադյանը։
Զեկույցների ընթացքում ներկայացվել են սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։
Հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին։ Տրվել են համապատասխան ցուցումներ՝ խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման, կարգապահության ամրապնդման և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման ուղղությամբ։
Ամփոփման ավարտին տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն․ լավագույն ճանաչված ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, իսկ մի շարք զինծառայողներ ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար պարգևատրվել են պատվոգրերով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն