ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հորմուզի նեղուցի մոտ աղետի ազդանշան է տվել
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing E-3B Sentry հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռը Հորմուզի նեղուցի մերձակայքում արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թռիչքային տվյալներին։
Ինքնաթիռը ռադարների էկրաններին հայտնվել է արդեն միացված 7700 վթարային կոդով։ Այն ավելի քան 6,7 հազար մետր բարձրությունից իջել է մոտ 5,4 հազար մետր և Օմանի ծոցի ու Հորմուզի նեղուցի շրջանից շարժվել դեպի Արաբական թերակղզու խորքը։
Միաժամանակ Հորմուզի նեղուցի և ԱՄԷ-ի մերձակայքում գտնվել են ամերիկյան երեք Boeing KC-46A Pegasus օդային լիցքավորման ինքնաթիռներ, որոնք ավելի վաղ օդ էին բարձրացել Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազայից։ Արտակարգ ազդանշան տված E-3B Sentry ինքնաթիռը շահագործվում է արդեն 46 տարի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն