Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունը
Հասարակություն
Սննդի կալորիականությունը կարող է փոխվել՝ կախված այն բանից, թե ինչպես է այն պատրաստվում։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել է սննդի տեխնոլոգ Ելենա Երշովան՝ նշելով, որ ջերմային մշակման տարբեր եղանակները կարող են ինչպես նվազեցնել, այնպես էլ ավելացնել ուտեստի կալորիականությունը։
Մասնագետի խոսքով՝ եփելու ընթացքում ավելորդ ճարպի, սպիտակուցի կամ շաքարի մի մասը կարող է անցնել ջրի մեջ, ինչի հետևանքով կալորիականությունը կարող է նվազել 10–20%-ով։ Սակայն օսլա պարունակող բանջարեղենի դեպքում եփելուց հետո ցուցանիշը կարող է աճել մոտ 30%-ով։ Շոգեխաշելիս սննդի կալորիականությունը հիմնականում մոտ է մնում հում մթերքի ցուցանիշին։
Յուղով տապակելու դեպքում կալորիականությունը կարող է աճել մոտ 20%-ով, մինչդեռ գրիլի կամ առանց յուղի չոր թավայի վրա պատրաստելիս՝ ճարպի հալվելու հաշվին նվազել 5–15%-ով։ Մասնագետը նաև նշել է, որ տաք սնունդն ինքնին ավելի կալորիական չէ, քան նույն սնունդը սառը վիճակում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն