Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից
Իրավունք
Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից։ Դատավորը որևէ խափանման միջոց չկիրառեց «ՀայաՔվեի» համակարգող Չալաբյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ավետիք Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր։
Ըստ Քննչական կոմիտեն հաղորդագրության Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի՝ 2026 թվականի մայիսին նա մեկնել է այլ երկիր և հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու և շահագրգռելու, որպեսզի իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն