«Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենը ադրբեջանական «Քյարքի» անվանումով հիշատակելուն։
Վարդանյանը հնչեցրել է Փաշինյանի 2022 թվականի ելույթի ձայնագրությունը, որտեղ վարչապետը հայտարարել էր, որ ուսումնասիրվում են բոլոր հնարավոր փաստաթղթերը, և մինչ այդ որևէ իրավական հիմք չի հայտնաբերվել անկլավների գոյության վերաբերյալ։
«Հարց է առաջանում՝ դուք շարունակեցի՞ք ուսումնասիրությունը և նոր հիմքեր գտա՞ք։ Եթե այո, ցույց տվեք։ Հակառակ դեպքում՝ ինչի՞ հիման վրա եք հայկական բնակավայրերը անվանում ադրբեջանական անվանումներով»,- ասել է պատգամավորը։
Վարդանյանը Փաշինյանի երեկվա հայտարարության համատեքստում նաև հեգնանքով ասել է․ «Վերադարձրեք հին Նիկոլին»։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն