Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքին
Իրավունք
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0.0450 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այս մասին հայտնում են դատախազությունից։
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել էր ֆիզիկական անձի։ Դատախազը միջնորդագիր է ներկայացրել Սիսիանի համայնքապետարան՝ 2007 թվականին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա Կադաստրի կոմիտեում դադարեցվել է հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 845 հազար դրամ։
«Մայիսի 28» զբոսայգու ընդհանուր մակերեսը 9595.68 քմ է։ Դատախազական միջամտության արդյունքում համայնքին արդեն վերադարձվել է 5 անձի տրամադրված 7 հողատարածք՝ ընդհանուր 4103.68 քմ մակերեսով, իսկ ևս 13 հողատարածքի վերադարձման գործընթացը շարունակվում է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն