Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսն իսկապե՞ս խանգարում է քնել․ գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքը
Հասարակություն
Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսի՝ քնի վրա վնասակար ազդեցության մասին տարածված կարծիքը կարող է չափազանցված լինել։ BGR-ը, ուսումնասիրելով վերջին տարիների գիտական աշխատանքները, նշում է, որ կապույտ լույսի և քնի վատացման միջև հստակ կապ դեռ չի հաջողվել ապացուցել։
Երկար ժամանակ համարվում էր, որ էկրանների կապույտ լույսը նվազեցնում է քնի համար կարևոր մելատոնին հորմոնի արտադրությունը։ Սակայն հետազոտությունների արդյունքները հակասական են։ Մասնավորապես, գիտնականներին չի հաջողվել համոզիչ կերպով ապացուցել նաև կապույտ լույսը զտող ակնոցների արդյունավետությունը։
Մասնագետների կարծիքով՝ քնելուց առաջ հեռախոսի օգտագործման դեպքում ավելի մեծ դեր կարող է ունենալ ոչ թե հենց էկրանի լույսը, այլ մարդու ակտիվությունը։ Տեսանյութեր դիտելը, խաղեր խաղալը կամ հուզական բովանդակություն կարդալը կարող են ուղեղը պահել ակտիվ վիճակում և դժվարացնել քնելը։ Հետազոտողները նշում են, որ տեխնոլոգիաների օգտագործումից առաջացած մտավոր և հուզական լարվածությունը կարող է քնի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան կապույտ լույսը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն