Ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում
Քաղաքական
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։
Նրա թեկնածությունը, ըստ Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի, միաձայն հաստատվել է ՔՊ կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների կողմից։
Ստեփանավան խոշորացված համայնքը կներառի ներկայում գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը