Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

«Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ է

Քաղաքական

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ազատ արձակվելուց հետո ուղերձ է հղել՝ շնորհակալություն հայտնելով իր ընտանիքին, փաստաբաններին, աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր իր ազատության համար պայքարել են.

«Սիրելի բարեկամներ,

Ինչպես արդեն շատերդ գիտեք, երկու ամսվա ապօրինի ազատազրկումից հետո, երեկ Երևանի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, վերացրեց կալանքի որոշումը և ինձ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

• Սա կարևոր հանգրվան էր, և ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, և հետևողական պայքարը, զուգորդված իրավական և քաղաքական հարթություններում, ի վերջո իր արդյունքը տալիս է: Այս արդյունքում իրենց դերն են ունեցել բազմաթիվ մարդիկ, և ես կուզեի այստեղ իմ երախտիքի խոսքն ուղղել նրանց՝
– ընտանիքիս անդամներին, և մասնավորապես հերոսական կնոջս, ով ստանձնեց իր վրա պայքարի այս փուլում թերևս ամենածանր բեռը,
– ի պաշտպանություն ստեղծված հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հետևողական, մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեցին հանրային դաշտում,
– փաստաբանական խմբի բոլոր անդամներին, ովքեր միակ կապող օղակն էին արտաքին աշխարհի հետ, և բարձրորակ իրավական պաշտպանություն ապահովեցին այս ողջ ընթացքում,
– «ՀայաՔվե» միավորման մեր բազմաթիվ ընկերներին, որոնք միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցաբերեցին,
– հանրային դաշտի մեր բազմաթիվ գործընկերներին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր իրենց աջակցության ձայնը բարձրացրեցին այս օրերին,
– ազատազրկման վայրում հանդիպած բազմաթիվ բարի կամքի մարդկանց, որոնք չէին վարանում իրենց սատարումը ցուցաբերել և թեթևացնել ազատազրկման բեռը,
– և վերջապես, բոլոր մեր համախոհներին և աջակիցներին, որոնք այս ընթացքում բարի խոսքով, մարդկային կարեկցանքով, ուշադրության տարբեր նշաններով շարունակել են սատարել մեզ, դրանով իմաստ հաղորդելով այն ուղուն, որով մենք շարունակում ենք ընթանալ:

Թերևս, այս երախտիքի խոսքերը վերջ չունեն, և չեն կարող արտահայտել մարդկային երախտագիտության այն անսահման զգացումը, երբ չորս նեղ պատի մեջ զգում ես, որ մենակ չես, որ քեզ դուրսը սպասող և դրա համար ակտիվ պայքարողներ կան: Դրանով հանդերձ, այդ պայքարը բնավ չի ավարտվել, և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի և նաև Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքաքան բանտարկյալները և պատանդները, մինչև մեր երկիրը դառնա պաշտպանված և անվտանգ, մինչև Արցախի մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները և վերգտնեն իրենց բնականոն կյանքը:

Այս ամենը դեռ առջևում է, իսկ մինչ այդ խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը, ովքեր այսօր էլ այն տանում են կամ մեզ վրա հույսով են նայում երկնքից: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, Աստված մեզ զորավիգ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված