Թրամփը կատակով «խանդել» է իր մամուլի քարտուղարին՝ երեխաների պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի հետ՝ ասելով, որ զայրացած է, քանի որ վերջինս իր երեխային ավելի շատ է սիրում, քան իրեն։ Թրամփն այս մասին հայտարարել է Հարավային Կարոլինայի Մերթլ Բիչ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։
«Նա վերջերս երեխա է ունեցել, և ես հենց նոր իմացա, որ այդ երեխային ավելի շատ է սիրում, քան Դոնալդ Թրամփին։ Ես շատ զայրացած եմ նրա վրա»,- կատակով ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը Հարավային Կարոլինա էր մեկնել՝ մասնակցելու քաղաքական հանրահավաքի։ Միջոցառման ամբողջական տեսանյութը հրապարակվել է Fox News-ի YouTube-յան ալիքում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն