ԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ին վճարել 725 մլն դոլար՝ միլիարդավոր դոլարների պարտքի դիմաց
ԱՄՆ
Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է ՄԱԿ-ին վճարել 725 միլիոն դոլար։ Reuters-ի փոխանցմամբ՝ այդ գումարը կազմում է ՄԱԿ-ի հաշվարկով ԱՄՆ-ի ավելի քան 4 միլիարդ դոլարի պարտքի 20 տոկոսից էլ պակաս մասը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ զգուշացրել էր, որ անդամ երկրների չվճարված պարտքերի պատճառով կազմակերպությանը սպառնում է ֆինանսական ծանր ճգնաժամ։ Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի նախատեսվող վճարումը կարող է ժամանակավորապես օգնել ՄԱԿ-ին հոգալ աշխատավարձերի և ընթացիկ գործունեության ծախսերը։
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի բյուջեի ամենախոշոր ֆինանսավորողն է։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ եթե երկրի պարտքը գերազանցի երկու տարվա անդամավճարների չափը, այն կարող է զրկվել Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից։ Փորձագետներից մեկի գնահատմամբ՝ առանց հետագա վճարումների ԱՄՆ-ը կարող է այդ խնդրին բախվել արդեն հունվարին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն