ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունն ընդլայնել է General Motors-ի գրեթե 1 միլիոն պիկապների և ամենագնացների շարժիչների խափանումների հետաքննությունը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, խնդիրը վերաբերում է 2021-2026 թվականների մի շարք Cadillac, Chevrolet և GMC մոդելների։
Հետաքննության շրջանակում են Cadillac Escalade, Chevrolet Silverado 1500, Suburban, Tahoe, GMC Yukon և Sierra 1500 մոդելները՝ L87 շարժիչներով։ GM-ը դեռ 2025-ին նույն խնդրի պատճառով հետ էր կանչել մոտ 600 հազար մեքենա, սակայն վերանորոգումից հետո ընկերությունը ստացել է շարժիչների խափանման շուրջ 7 հազար բողոք։
Որոշ դեպքերում շարժիչները խափանվել են հենց մեքենաների ընթացքի ժամանակ։ GM-ը նախկինում հայտնել էր խնդրի հետ հնարավոր կապ ունեցող 12 վթարի, 12 թեթև վնասվածքի և 42 հրդեհի մասին։ Նոր հետաքննությունը կարող է հանգեցնել մեքենաների լրացուցիչ հետկանչի կամ նոր վերանորոգումների պահանջի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն