Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է ԱՄՆ տարածք
ԱՄՆ
Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք է։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միրթլ Բիչում աջակիցների առջեւ ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք (Իրան - խմբ.) այնքան վատ ձևով են ցանկանում գործարք կնքել: Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք մենք դա ենք ուզում, քանի որ ես այժմ Հորմուզի նեղուցը համարում եմ ամերիկյան տարածք: Սա ամերիկյան տարածք է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այդ կապակցությամբ ամերիկյան կողմը «միջամտեց և կանգնեցրեց նրանց», - նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ Թեհրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն