Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. Թրամփ
ԱՄՆ
Իրանի իշխանությունները պատրաստ չեն «ճիշտ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք կցանկանային գործարք կնքել, բայց, իմ կարծիքով, պատրաստ չեն ճիշտ գործարք կնքել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Օգոստոսի 20-ին Թրամփը հայտարարեց Իրանի վրա տնտեսական ճնշման նոր արշավի մասին, որը նա անվանեց «տնտեսական D-Day»: ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը ձգտելու է առավելագույնս մեկուսացնել Թեհրանը և մտադիր է պատժել օտարերկրյա սուբյեկտներին, որոնք օգնում են նրան պահպանել առևտրային և ֆինանսական կապերը։ Հնարավոր միջոցները կարող են ներառել բանկերը, ընկերությունները, նավթային միջնորդները և Իրանի հետ գործարքների այլ մասնակիցներ, այդ թվում՝ ռուսական կառույցներ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն