Ֆին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասին
Քաղաքական
Եվրոպական երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության մեծացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի ավելի ուժեղ պատասխան գործողությունների։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։
«Որքան շատ զենք մատակարարվի, այնքան ուժեղ կլինի պատասխանը», — հայտարարել է Մեման՝ մեկնաբանելով վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական հարձակումներին հաջորդած ռուսական հարվածները։
Ֆին քաղաքական գործչի պնդմամբ՝ ուկրաինական անօդաչուների արտադրությունն ու ֆինանսավորումն իրականացվում են նաև եվրոպական երկրների աջակցությամբ, մինչդեռ մի շարք եվրոպացի առաջնորդներ կոչ են անում մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։ Մեմայի գնահատմամբ՝ նման ռազմավարությունը «դատապարտված է ձախողման» և չի նպաստի իրավիճակի կարգավորմանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն