Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը

Քաղաքական

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակվում է լարվածության մեջ պահվել, սակայն ըստ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի՝ տարածաշրջանը հայտնվել է անորոշության մի փուլում, որտեղ ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն հակամարտության հիմքում ընկած խնդիրները լուծումներ չեն ստանում։

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունն անավարտ պատերազմի տրամաբանության մեջ է։

«Ընդամենը կրակը դադարեցված է, սա հրադադարի ռեժիմ չէ»,- նշում է Շահնազարյանը՝ ընդգծելով, որ հենց այս անորոշությունն է, որ իրավիճակը դարձնում է առավել վտանգավոր։ Բանակցային գործընթացը, նրա գնահատմամբ, փաստացի դադարեցված է։

Չնայած միջնորդների փորձերին՝ կողմերին կրկին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասով, Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը և չի պատրաստվում այն վերանայել ԱՄՆ-ի սպառնալիքների պայմաններում։ Այս իրավիճակն, ըստ փորձագետի, ստեղծում է չափազանց փխրուն հավասարակշռություն, որը ցանկացած պահի կարող է խախտվել և վերածվել նոր՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի։ Ընդ որում, խոսքը միայն Մերձավոր Արևելքի առանձին հատվածներում ռազմական գործողությունների վերսկսման մասին չէ։

Նոր էսկալացիայի դեպքում հակամարտությունը տեսականորեն կարող է ընդգրկել ավելի մեծ տարածքներ։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը որոշակիորեն տարբերվում է պատերազմի սկզբնական փուլում հնչեցված հայտարարություններից։

Պատերազմի սկզբում Վաշինգտոնում և Իսրայելում շրջանառվում էր այն պատկերացումը, որ ռազմական գործողությունները մի քանի օր կտևեն, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկորցնի իր կառավարման կարողությունը, երկրում իշխանափոխություն տեղի կունենա, իսկ Իրանը ստիպված կլինի հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերից։

Սակայն այս ամենից համատեքստում փաստենք, որ այդ հաշվարկներից որևէ մեկը լիարժեքորեն չի իրականացել․ իրանական իշխանությունը ոչ միայն չի փլուզվել, այլև, փորձագետի գնահատմամբ, պատերազմի արդյունքում իրանցիներն ավելի են համախմբվել։ Իշխանափոխության մասին նախկին խոսակցություններն այսօր այլևս չեն գտնվում օրակարգի կենտրոնում։ Փոխարենը առաջնային է դարձել Հորմուզի նեղուցի բացման հարցը, ընդ որում՝ այդ հարցում ևս Իրանը փորձում է խաղի իր կանոնները թելադրել։

Այս հանգամանքը, ըստ Շահնազարյանի, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար պատերազմական գործողությունների շարունակությունը կարող է ավելի մեծ ռիսկեր պարունակել, քան ակնկալվում էր սկզբում։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին, ապա փորձագետի դիտարկմամբ՝ Դոնալդ Թրամփի համար նոր՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելը կարող է լուրջ քաղաքական ռիսկ դառնալ։ Հատկապես այն դեպքում, երբ Գազայի պատերազմը դեռևս լուծում չի ստացել, ռուս-ուկրաինական պատերազմն էլ շարունակվում է։

Շահնազարյանի գնահատմամբ՝ Թրամփի նախնական հաշվարկներից մեկը կարող էր ռազմական արագ հաջողության միջոցով սեփական դիրքերի ամրապնդումը լինել։ Սակայն պատերազմի զարգացումները ցույց տվեցին հակառակ պատկերը։

Եթե պատերազմի սկզբում խոսվում էր Իրանի ռազմական և քաղաքական համակարգի կազմաքանդման, իշխանափոխության, միջուկային ու հրթիռային ծրագրերի ոչնչացման մասին, ապա այսօր օրակարգը զգալիորեն փոխվել է։ Այս ամենի ֆոնին Շահնազարյանը քիչ հավանական է համարում, որ Վաշինգտոնը մինչև ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները կգնա լայնամասշտաբ պատերազմի։ Ավելի հավանական է համարում անորոշության և վերահսկելի լարվածության պահպանումը։ Միաժամանակ Շահնազարյանը զգուշացնում է, որ այս հակամարտության անկանխատեսելիությունը թույլ չի տալիս վստահաբար բացառել որևէ սցենար։

«Այս հակամարտության ընթացքում այնպիսի շրջադարձեր են տեղի ունեցել, որ նման կանխատեսումներ անելն այնքան էլ ճիշտ չէ»,- նշում է նա։

Սիլվի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված