Ղազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել Սահմանադրությունը
Քաղաքական
Ղազախստանի նոր Սահմանադրության նպատակն է երկրի քաղաքական ինստիտուտները համապատասխանեցնել այսօրվա իրականությանը և պատրաստել պետությունը զարգացման հաջորդ փուլին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Իսետովը, փոխանցում է Lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումը «փոփոխություն հանուն փոփոխության» չէ։ Փոխնախարարը նշել է, որ կարևոր քայլերից մեկը նոր միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի ձևավորումն է։
Քուրուլթայի ընտրությունները նախատեսված են օգոստոսի 23-ին։ Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսին, իսկ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դա անվանել է երկրի ինքնիշխան պատմության «նոր դարաշրջանի» սկիզբ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն