ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվել
ԱՄՆ
ԱՄՆ հյուսիսային Նևադա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհի պատճառով: Այս մասին նահանգապետ Ջո Լոմբարդոն հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
Նա ասել է, որ Վաշո շրջանում հրդեհը արագ տարածվում է և սպառնում է տներին: Նա կոչ է արել բնակիչներին լքել իրենց տները իշխանությունների առաջին իսկ կանչից հետո։
CBS-ը հաղորդում է, որ 90 000 մարդու խորհուրդ է տրվել լքել իրենց տները: Հրդեհը մոլեգնում է Համբոլդտ-Տոյաբե անտառում, որը մայրցամաքային ԱՄՆ-ի ամենամեծն է: Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք փրկարար:
Քամին կրակը վերահսկողությունից դուրս է հանել:
Հրդեհը կարող է բռնկված լինել մարդկային սխալի պատճառով:


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել