Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասին
Իրավունք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում իրականացվում են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեից, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը, հայտնել են.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել Լևոն Քոչարյանի բնակարան և խուզարկություն են իրականացնում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել