«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆ Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը 

Քոչարյանի ընտանիքի շուրջ խոշոր քրեական գործ․ 6 ձերբակալված, բացահայտվել են միլիոնավոր դոլարների գործարքներ

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ։

Այսպես․

Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։

«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը ձեռք է բերվել 39,630,000 ՀՀ դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 մլրդ 741,931,000 դրամով։

«Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 մլն ՀՀ դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331,800,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։

Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83,669,000 ՀՀ դրամով, իսկ համալիրի սեփականատեր «Արթ Բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։

«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը ձեռք են բերվել 12,267,000 ՀՀ դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վ. Սարգսյան 20 հասցեի Սպայի տան շենքը և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է ընդհանուր 2 մլրդ 633 մլն 934,000 ՀՀ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։

Մեկ այլ դրվագով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեներում գտնվող, այդ թվում՝ գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 մլրդ 393 մլն 870,000 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների՝ հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու և Հայաստանում ճապոնական «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության անխոչընդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019 թվականների ընթացքում կատարված՝ շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն ԱՄՆ դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ՌԴ ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Ամենադիտված