Ուկրաինայում ձերբակալել են նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայային
Քաղաքական
Ուկրաինայում կալանավորվել է երկրի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայան։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ի «Политика Страны» Telegram-ալիքը։
Դատարանը Մուդրայայի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ սահմանելով 20 միլիոն գրիվնա գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորություն։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը պահանջել էր սահմանել զգալիորեն ավելի մեծ՝ 150 միլիոն գրիվնա գրավ։ Մուդրայան հայտարարել է, որ մտադիր է անհրաժեշտ 20 միլիոն գրիվնան հավաքել ընկերների օգնությամբ։
Օգոստոսի 19-ին Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն հայտնել էր Զելենսկու գրասենյակի պաշտոնյաների դեմ հատուկ գործողության մասին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են իրականացվել նաև Մուդրայայի մոտ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել