Բժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշանները
Հասարակություն
Օրգանիզմում երկաթի պակասի մասին կարող են վկայել ոչ միայն հոգնածությունն ու թուլությունը, այլև մի շարք անսովոր ախտանշաններ։ Գինեկոլոգ Կամիլ Բախտիյարովի խոսքով՝ դրանցից են կավիճ, սառույց կամ հում խմոր ուտելու ցանկությունը, ինչպես նաև բենզինի կամ ացետոնի սուր հոտերի նկատմամբ անսովոր ձգումը։
Մասնագետը երկաթի պակասի հնարավոր նշանների շարքում նշել է նաև մշտական հոգնածությունը, առավոտյան այտուցվածությունը, աչքերի տակ պարկերը, ֆիզիկական փոքր ծանրաբեռնվածության ժամանակ շնչահեղձությունն ու սրտի արագ աշխատանքը, վերջույթների սառնությունը, մկանային սպազմերը, գլխապտույտը և աչքերի առաջ մթագնումը։ Հնարավոր են նաև անհանգստության ուժեղացում, հաճախակի մրսածություն, մաշկի, մազերի և եղունգների վիճակի վատացում։
Բախտիյարովի խոսքով՝ երկաթի պատրաստուկներն անհրաժեշտ է ընդունել որոշակի կանոններով։ Դրանց յուրացմանը կարող են նպաստել C և B12 վիտամիններն ու ֆոլաթթուն, մինչդեռ կալցիումը, մագնեզիումը, ցինկը, կաթնամթերքը, սուրճը և թեյը կարող են խանգարել երկաթի յուրացմանը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել