Զելենսկին պատմել է Թրամփի նամակի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին Զելենսկին հայտնել է X սոցիալական ցանցում։
«Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։ Օգոստոսի 24-ը հնարավորություն է նշելու մեր ամուր բարեկամությունը, որը հիմնված է 35 տարվա դիվանագիտական հարաբերությունների վրա և միայն ամրապնդվել է Ուկրաինայի անկախացումից հետո»,- ասվում է Թրամփի նամակում։
Թրամփն իր ուղերձում նաև ընդգծել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու և տևական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Օգոստոսի 24-ին Ուկրաինայում նշվում է Անկախության օրը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել