«Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Քոչարյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները գնահատել է որպես ընդդիմության դեմ իշխանությունների գործողությունների հերթական փուլ։
Նա նշել է, որ իշխանությունները փորձում են չեզոքացնել այն ընդդիմադիր կենտրոններն ու քաղաքական ուժերը, որոնք կարող են խոչընդոտել իրենց ծրագրերի իրականացմանը։
«Չեմ կարծում, որ այս գործընթացը հենց այս գիշեր էր պլանավորված, բայց երեկ նա հայտարարություն արեց, իսկ այսօր ամեն ինչ սկսվեց։ Հիմա նա որևէ մեկի վերաբերյալ հայտարարություն կանի, և նրա հետ էլ նույն կերպ կվարվեն»,- ասել է Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել