Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է դատարան։
Ենթադրվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որը կապված է նախագահի պաշտոնում նրա ունեցած լիազորությունների հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ստացվել, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական ու տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել