Լեհաստանը տանկեր է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտ
Քաղաքական
Լեհաստանը Կալինինգրադի մարզի մերձակայքում կտեղակայի հարավկորեական արտադրության 28 K2 տանկ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրով նախատեսված առաջին հարավկորեական K2 տանկերն արդեն հասել են Լեհաստան։ 28 մարտական մեքենաները կհամալրեն երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանին մոտ տեղակայված 16-րդ մեքենայացված դիվիզիան։
Հաջորդ խմբաքանակներում Լեհաստանը կստանա նաև K2PL տանկեր, որոնք մասամբ կարտադրվեն լեհական բաղադրիչներով։ Նախարարի խոսքով՝ մատակարարումները կարևոր քայլ են նաև Լեհաստանի ռազմարդյունաբերական արտադրական կարողությունների ընդլայնման համար։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել