Ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել
Իրավունք
Քրեական ոստիկանության Արմավիրի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ մի ՍՊԸ Արտաշատի վարչական տարածքում ապօրինի արդյունահանում է իրականացնում։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը, չունենալով համապատասխան պայմանագիր և խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, գյուղատնտեսական նշանակության տարածքից արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում Ջրարբի գյուղում գործող լվացման կայան և մշակումից հետո իրացնում։
Ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին նշված տարածքից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներն ու բեռնող տեխնիկան։
Նախնական տվյալներով՝ համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 1.5 մլն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել