Ռուսաստանում բացատրել են, թե ինչու է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարել Մոսկվայում
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռի վայրէջքը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կարող է «վատ նշան չլինել»։ Այս կարծիքը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
Պատգամավորի խոսքով՝ քիչ հավանական է, որ ինքնաթիռը Մոսկվայում վայրէջք կատարած լիներ տեխնիկական անսարքության պատճառով, քանի որ «Վնուկովոն» դրա երթուղու ամենամոտ օդանավակայանը չէր։ Նրա ենթադրությամբ՝ նման ռազմատրանսպորտային ինքնաթիռներով հաճախ տեղափոխվում են ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ, ուստի թռիչքը կարող է կապված լինել հնարավոր բանակցությունների հետ։ Կոլեսնիկը, սակայն, ընդգծել է, որ սա միայն իր ենթադրությունն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ինքնաթիռը՝ RCH4555 բորտային համարով, Ռիգայից ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Կոլեսնիկի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ վայրէջքը տեղի է ունեցել առանց միջադեպերի, կարող է վկայել նախապես համաձայնեցված այցի կամ հնարավոր բանակցությունների մասին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել