Վենսը Կանադան անվանել է ԱՄՆ նահանգ
ԱՄՆ
ԱՄՆ Մեն նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Ֆրոյդյան սխալ» է թույլ տվել և Կանադան անվանել է ամերիկյան պետություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է հիշենք, որ Կանադան նահանգ է։ Կներեք։ Ֆրոյդյան։ Դա իսկապես պատահականություն էր», - ժպտալով ասել է Վենսը՝ արագ ինքն իրեն ուղղելով։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Alfalfa Club-ի մասնավոր խնջույքի ժամանակ, կատակել է Գրենլանդիայի, Կանադայի և Վենեսուելայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մասին։ Նա բացահայտ հայտարարել է, որ կցանկանար Կանադան դարձնել 51-րդ նահանգը, Գրենլանդիան՝ 52-րդը, իսկ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել