Վաշինգտոնը որոշել է հարյուր հազարավոր վիզաներ չեղարկել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի վարչակազմը նախատեսում է չեղարկել մինչև 200 000 տուրիստական և գործնական վիզա այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր դիմել են ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար կամ գտնվում են դիմումի գործընթացում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի փաստաթղթերին։
Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ համակարգում է իր ջանքերը Հայրենիքի անվտանգության նախարարության հետ՝ կարճաժամկետ այցով ԱՄՆ ժամանած, բայց հետագայում ապաստան ստանալու համար դիմում ներկայացրած անձանց տրամադրված ոչ ներգաղթային վիզաները նույնականացնելու և չեղարկելու համար։
Սպիտակ տունը պարզաբանել է, որ Պետդեպարտամենտը ձեռնարկվող միջոցառումների մասին կհայտարարի առաջիկա շաբաթներին։ Փոփոխությունները հիմնականում կվերաբերեն վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ստացված B1/B2 տուրիստական վիզաներին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել