Փաշինյան. «Այո՛, պետք է նստեն, այո՛, պետք է փող չունենան»
Քաղաքական
Պետք է նստեն, պետք է փող չունենան։ Իրենք շուստրի՞ են, ես միամի՞տ եմ։ Մաֆիայի ժամանակներն ավարտվել են։
Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ ասում են, թե ես այստեղից հրահանգ եմ տալիս, իսկ հաջորդ առավոտյան գործողություններ են իրականացվում։ Ժողովուրդ ջան, ես այդ հրահանգը այստեղ չեմ տվել։ Ես այդ հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին։
Ոչ ոք չի խոսում այն մասին, որ սպայի տունը՝ պատմամշակութային հուշարձանը, քանդել են և դրա տեղում Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն են կառուցել։ Ոչ ոք չի ասում, թե ինչպես են թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել և այն վերածել իրենց «Օրանժ» ֆիթնես ակումբի։ Եվ այսպես շարունակ։
Լինելով իշխանություն՝ մենք ամեն օր պայքարել ենք այդ մաֆիայի դեմ։ Պետությունը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո, պարտավոր է կատարել ժողովրդի կամքը։ Այո՛, պետք է նստեն։ Այո՛, պետք է փող չունենան, որպեսզի ընտրակաշառք չբաժանեն։ Եվ դա իմ քաղաքական հանձնառությունն է։
Ավարտվել են ձեր մաֆիայի ժամանակները, երբ կարող էիք ում ուզեիք՝ գնել, ում ուզեիք՝ վաճառել։ Այդ ժամանակներն անցել են»,– նշել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել