Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ նա, իր գնահատմամբ, վերահաստատել է դատաիրավական համակարգի նկատմամբ իշխանության վերահսկողության մասին իր նախկին հայտարարությունները։
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ դատաիրավական համակարգին հանձնարարել է գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ, իսկ այսօր ԱԺ ամբիոնից, ըստ նրա, կրկին հաստատել է այդ մոտեցումը։ Նա նշել է, որ իշխանության գործողություններն իր գնահատմամբ բնորոշ են բռնատիրական համակարգերին։
Նախկին պատգամավորը նաև նշել է, որ ԱԺ-ում տեղի ունեցած զարգացումները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով իշխող ուժի որդեգրած քաղաքականությունն ու գործելակերպը։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը մեկ ամբողջական շղթայի մաս է կազմում, որի հետևանքները, ըստ նրա, վաղուց տեսանելի են։
Աբրահամյանն անդրադարձել է նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակմանը՝ այն որակելով անընդունելի քաղաքական շահարկում։ Նրա խոսքով՝ Մարգարյանի անձի և գործունեության շուրջ տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական, այլև իշխանության առաջացրած էթիկական ու բարոյական ճգնաժամի հետևանք է։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել