Լատվիայում նոր մանրամասներ են հայտնել Մոսկվա ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի մասին
Քաղաքական
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նկատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-40B ինքնաթիռ, որը կայանված է եղել Boeing C-17 Globemaster III-ի հարևանությամբ։ Վերջինս օգոստոսի 25-ի առավոտյան Ռիգայից մեկնել էր Մոսկվա։ Այս մասին X-ում հայտնել է OSINTdefender վերլուծական հաշիվը։
Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռների մոտ նկատվել են նաև դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներ։ C-40B ինքնաթիռներն օգտագործվում են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների և պետական պաշտոնյաների տեղափոխման համար։ Թե ովքեր են գտնվել ինքնաթիռներում և արդյոք երկու թռիչքները փոխկապակցված են, պաշտոնապես չի հաղորդվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը ենթադրել է, որ դրա ժամանումը կարող է կապված լինել ռուս-ամերիկյան հնարավոր բանակցությունների հետ։ Պաշտոնական տեղեկություն ինքնաթիռի Մոսկվա ժամանելու նպատակի վերաբերյալ առայժմ չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել