Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
Իրավունք
Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել։ «Փաստինֆոյի» հաղորդմամբ՝ բողոքը դեռևս մակագրված չէ։
Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Նա մեղադրվում է 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աբրահամյանը, օգտագործելով իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, նրան հանձնարարել է սպանել Վլասյանին։ Ըստ ՔԿ-ի՝ Հակոբյանը 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում հրազենի գործադրմամբ սպանել է Սողոմոն Վլասյանին։
Պաշտպանական կողմը մեղադրանքը համարում է անհիմն և չփաստարկված։ Միաժամանակ, Արգամ Աբրահամյանի գործով ՔԿ-ի հրապարակած հաղորդագրության վերաբերյալ ՄԻՊ-ը մտահոգություն էր հայտնել՝ անընդունելի համարելով քրեական վարույթի հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել