Զելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում։
«Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունն ու պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել», — գրել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններն ակտիվացել են։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս շնորհավորել էր Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Մինսկն ու Կիևը հետագայում կկարողանան վերականգնել փոխշահավետ համագործակցությունը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել