Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը
Իրավունք
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը․ Euromedia 24-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Սարգսյանը օգոստոսի 25-ին հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեում նա հարցաքննվել է, ապա դուրս եկել շենքից։
Սերժ Սարգսյանի նկատմամբ նախկինում ևս տարբեր քրեական վարույթների շրջանակում կիրառվել է բացակայելու արգելք։ Մասնավորապես, 2025 թվականի մարտին նրա նկատմամբ այդ խափանման միջոցը կիրառվել էր Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել